2018-ին Փաշինյանը իմացել է, որ հանձնելու է Արցախը, բայց ինքնորոշման խոստում էր տալիս
Արցախի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա փորձում է արդարանալ և բերում է տարբեր հիմնավորումներ: Հնչում են նախկինում Արցախը հանձնելու տարբեր թվականներ և իրադարձություններ: Օրինակ 2021-ի թվականին Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասաց.
«Պատասխանատու ասում եմ 2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտնվելու չուներ որևէ նույնիսկ տեսական հնարավորություն»:
Նիկոլ Փաշինյանը, սակայն ստել է կամ այդ ժամանակ, կամ էլ 2020-ին Շուշիում: Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ նա հայտարարել է.
«Թավշյա հեղափոխությունը բերելու է Արցախի միջազգային ճանաչման»: