Արա Մարտիրոսյանի մենեջերը նոր լուսանկարներ է տարածել երգչից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արա Մարտիրոսյանի անժամանակ մահը ծանր էր բոլորի համար: Երգչին սիրում էին ոչ միայն իր հարազատներն ու ընկերները, այլ նաև երկրպագուները:
Արայի մենեջերը`Լիլիթ Գալստյանը, հենց այն մարդկանցից է, ում համար և´ Արայի, և´ նրա մայրիկի մահը ծանր էր:
Մինչ օրս աղջիկն անդադար հրապարակումներ է անում, որտեղ ինքն ու Արան են, կամ էլ հրապարակում է Արայի ելույթներից հատվածներ:
Այս անգամ ևս Լիլիթը հրապարակում է արել, որտեղ ինքն ու Արան են`գրկախառնված:
Նշենք, որ StarNews-ը խոսել էր Լիլիթի հետ`Արայի հոգեհանգստի օրը, ով մի քանի խոզքով փորձել էր նկարագրել երգչին:
«Ամեն օր իր հետ կապվսծ հիշողություն է, նա այնպես է ապրել այս տարիները բոլորիս հետ, որ ամեն օր կան հիշողություններ են, բոլորիս հետ մոտ է եղել: Ազնիվ խոսք չգիտեմ, թե այս ամեն ինչից հետո ինչպես ենք կարողանալու ապրել, դեռ շատ տաք ենք:Մենք երգարվեստի մեջ կորցրեցինք նենց մարդու, որի պես այլևս չի լինելու»,- ասել է Լիլիթը: