Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Նեֆթչալայում, երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։