Աստղաբանը նշել է 2024 թվականի այն օրերը, երբ չի կարելի ամուսնանալ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աստղաբան Մարիա Կուչման նշել է 2024 թվականին ամուսնության համար անբարենպաստ շրջաններ։ Այս մասին հայտնում է tagilcity.ru-ն։
Նրա խոսքով, հաջորդ տարի խավարման միջանցքը կբացվի երկու անգամ՝ մարտի 25-ից ապրիլի 8-ը և սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը։ Այս երկու ժամանակահատվածում աստղագուշակը խորհուրդ է տալիս չպլանավորել հարսանիք, խուսափել կոնֆլիկտներից և չթողնել աշխատանքը։
Սպասվում է, որ հաջորդ տարի Մերկուրին հետընթաց կգնա՝ ապրիլի 1-ից ապրիլի 27-ը, օգոստոսի 4-ից օգոստոսի 30-ը և նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 16-ը: Աստղաբանը խորհուրդ է տալիս այս օրերին հրաժարվել գործնական հանդիպումներից և պայմանագրեր չկնքել։
Մարիա Կուչման նշել է ընտանիք կազմելու ևս երկու անբարենպաստ ժամկետ՝ սեպտեմբերի 1-ը և 2-ը։ Այս ընթացքում բոլոր պլանները շատ հաճախ փլուզվում են, ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պետք է։