Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել.
Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադիյաման քաղաքից 62 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 223 հազար մարդ։ Օջախը ընկած է եղել 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։