Сегодня: 25 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առաջնեկը պիտի ծնվի, ցավոք, առանց հոր ներկայության․ Գրիգորիի ու Ռաիսայի երջանկությունը տևեց 25 օր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գոհար Ավակիմյանը MediaHub-ին պատմում է որդու՝ Գրիգորիի մասին, որի 26-ամյակը լրացել է օրեր առաջ, նշել են առանց իր ներկայության՝ Գառնու գերեզմանատանը։ 

Գրիգորի Ավակիմյանը ծառայող էր, մասնակցել է 2020 թվականի պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունը՝ ՀՕՊ զորքերում։ 

Մայրը պատմում է, որ Գրիգորին հասուն տղամարդ էր, ծառայությունն էլ ավելի էր կոփել նրան ու արդեն պատրաստ էր կյանքի մարտահրավերներին ու դժվարություններին։ Բարեսիրտ ու ամենահաս տղան 2023 թվականի օգոստոսի 30-ին, երբ Արցախը պաշարված էր, ամուսնացավ։ Սիրելիի հետ շատ երազանքներ ուներ, ասում էր. «Դժվարությունները ուժեղների համար են, պիտի դիմանաք բլոկադային, որ հետո ավելի ուժեղ երկիր ունենանք, հիմա Արցախին ամուր ընտանիքներ են պետք»։ Ցավոք, Ռաիսայի հետ երջանկությունը նա կիսեց ընդամենը 25 oր։
  
«Պատերազմը վերսկսելու օրը Գրիգորին հերթապահության էր զորամասում։ Մյուս որդիս՝ Արթուրը, ևս սպա է։ Առավոտյան պատրաստեցինք ու ճանապարհեցինք զորամաս, չգիտակցելով, որ  մի քանի ժամ անց կսկսի պատերազմը։ Ժամը 11-ի կողմերում երբ պատրաստվում էի հացի հերթ կանգնել, Գրիգորին զանգեց ու հարցրեց՝ «Մամ ո՞նց եք, ամեն ինչ նորմալա՞», ասացի՝ «հա», ինչ որ բա՞ն է եղել, ասաց՝ «չէ, բայց ուշադիր կլինեք, մնացեք տանը, դուրս չգաք»»,- հիշում է Գոհարը։

Առաջին պայթյունները լսելուց հետո մայրը զանգել է որդիներին։ Իմանալով որպիսությունը՝ հարսների ու 2 ամսական թոռան հետ իջել են նկուղ։ 

«Տրամադրությունները մարտական էին, միայն ասում էին՝ «դուք ձեզ լավ պահեք, դուրս չգաք նկուղներից մինչև կրակի դադարը»։ Դրանից հետո կապն ընդհատվում է, ու մի ամբողջ գիշերը տարի էր թվում։ Լուսադեմին Գրիգորին ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որ լավ է, միայն Արթուրից էր հարցնում, իրար հետ կապի դուրս գալ անհնար էր»,- ասում է մեր զրուցակիցը, հիշում մղձավանջային օրերը։ 

«Շրջաններից տարհանված բարեկամների մի մասն ապաստանել էր Ստեփանակերտի մեր տանը, այդ թվում՝ քրոջս ընտանիքը։ Լուր ստացանք, որ քրոջս՝ Նատաշայի որդին Աբրահամը զոհվել է դիրքերում, անորոշ ու իրարամերժ լուրերին փորձում էինք չհավատալ, հանգստացնել քրոջս, նրա ամուսինը առաջին պատերազմում է զոհվել, հիմա էլ որդին, պատկերացնում ե՞ք վիճակը»։

Հետո հաստատվում է զինադադարը։ Կեսօրին նախ տուն եկավ Արթուրը, ապա Գրիգորին։ Գոհարը կանգնել էր միջանցքում ու բարձր լաց էր լինում, իսկ տղաները փորձում էին հանգստացնել նրան։ Հետո իմացան, որ իրենց եղբայրը զոհվել է։ 

«Մեկ օրվա մեջ տղաներս փոխվել էին։ Ծանր մարտերից հետո հաց չէին կերել։ Իրավիճակն արդեն պարզ էր, ստիպված պիտի դուրս գայինք։ Այդ օրերին ամբողջ Ստեփանակերտը պաշարված էր ադրբեջանական հենակետերով, գիշերն անգամ երևում էր նրանց կրակի օջախները։ Հետո խուճապ տարածվեց, որ արդեն Ստեփանակերտի մուտքի կամրջին են։ Մի խոսքով ամեն ինչ արվում էր, մեր գաղթն արագացնելու համար, դա էր պատճառը, որ բոլորս սկսեցինք վառելիք փնտրել։ Դրան զուգահեռ, գիշերները տղաներով հերթապահել են թաղամասը»,- պատմում է սպաների մայրը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ օրերին պետության վրա հույս դնել հնարավոր չէր։ Տղաներն ինքնուրույն մոտ 80 լիտր վառելիք են գտնում, բերում են իրենց շենքի բակ ու բաժանում հարևաններին, առաջնահերթություն տալով պատերազմում զոհված ընտանիքներին, միայնակներին ու փոքր երեխա ունեցողներին։ 

«Սեպտեմբերի 25-ի առավոտյան գնացել է դատաբժշկական փորձաքննության բյուրո, Աբրահամի դիակն իջեցրել էին դիրքերից, գնաց, ճանաչեց, մահվան թուղթը ամբողջ հարցերը վերցրեց իր վրա։ Դիակը Կարմիր խաչով պիտի տեղափոխվեր հայաստան, իսկ մենք բոլորի պես սկսեցինք գնալու մասին մտածել։ Գրիգորին անընդհատ հանգստացնում էր մեզ, գրկեց, համբուրեց ինձ, ասաց՝ «Անվադողերի հարցը լուծել եմ, այսօր նաև բենզինը կստանամ ու վաղը կեսօրին կգնանք»»,- հիշում է Գոհար Ավակիմյանը։

Գրիգորին ճաշում էր, երբ ընկերներից մեկը զանգեց ու իր մեքենայով 5 ընկերներով գնացին Հայակազով։ «Այդպես իրար տեղեկացնելով այդ դեպքի վայր են գնացել նաև զոհված Աբրահամի որդին, ու էլի շատ ծանոթներ ու բարեկամներ։ Արթուրը, Գրիգորիի կինը, ես, մի քանի անգամ զանգում ենք, պատկերացրեք, զանգերը գնում, բայց պատասխանող չկար, մտածեցինք հեռախոսը թողել է մեքենայում»։ 

Աբրահամի կինը զանգ է ստանում․ «Անծանոթ մարդն ասում է՝ «Որդուդ՝ Համոյի հետ ամեն ինչ լավ է, չմտածեք, ողջ է», մայրը բացականչում է՝ «Ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել», զանգն անջատվում է, բայց հեռախոսում լսվում է «սկորիի» ձայները։ Հետո իմացանք, որ պայթյունի մասին ու բոլորս սկսեցինք լացել։ Հարսս՝ «վայ Գրիգորին, պապաս,  քույրս վայ Համոս», մեկը Արթուրը, մյուսը Արամը ու այդպես անտանելի տեսարան։ Ես քարացել էի, վազում էի անհայտ ուղղությամբ, որ ինչ որ մեկն ինձ իջեցներ այդ դեպքի վայր»։ 

Ծանոթ մի տղա Գոհարին հասցնում է դեպքի վայր։ Տեսարանի մասին այսօր չի ուզում հիշել։ Անձրևի տակ կանչում է տղաներին ու տեղը չի գտնում։ Կես ժամ որդիներին փնտրելուց հետո Արթուրը գալիս ու գրկում է մորը, իսկ Գրիգորիից ոչ մի տեղեկություն չկար։ Կրակն այնքան թեժ էր, որ փրկարարներից բացի ոչ ոք մոտենալ չէր կարողանում։ Գոհարը հույսը չի կորցնում։ Բայց 2 ժամ սպասելուց հետո, երբ արդեն շատ ուշ էր, որոնումները շարունակում են հիվանդանոցներում։ «Ուրիշ հնարավորություն չկար։ Մի կերպ տեղավորվում ենք դիեր տեղափոխող մեքենայում և գնում քաղաք։ Օգտագործում ենք բոլոր հնարավոր ու անհնար միջոցները, ոչ մի տեղ չկա։ Ամեն ինչ կորցրած հուսահատ, մենք էլ բռնում ենք գաղթի ճանապարհը, Եռաբլուրում հուղարկավորում քրոջ որդուն՝ Աբրահամին»,- պատմեց նա։ 

Գոհարի ընտանիքը Գրիգորիի որոնումները շարունակում է հայաստանյան հիվանդանոցներում, ԴՆԹ թեստ են հանձնում։ Դեպքից 42  օր անց՝ նույնականացվում է որդու  դիակը։ Գրիգորին հուղարկավորվեց Գառնի գյուղում, որտեղ և ապաստանել է Ավակիմյանների ընտանիքը։ 
«Ինքը գիտեր, որ երեխա պետք է ունենար։ Ռաիսային ասել էր, եթե աղջիկ ծնվի, ապա նրան մորս՝ Գոհարի անունով պիտի կոչենք»։ 

Երեխայի սեռը պարզ է, Գոհարիկ է ծնվելու, ցավոք՝ առանց հայր։

Հունան Թադևոսյան

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике