Ազգերի լիգա․ Պորտուգալիա - Հոլանդիա, Շվեյցարիա - Անգլիա․ Բուքմեյքերների կանխատեսումը
Պորտուգալիայում անցկացվող ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարում հունիսի 9-ին տեղի կունենան եզրափակիչն ու երրորդ տեղի հանդիպումը։
Եզրափակիչում կմրցեն Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականները։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են պորտուգալացիների հաղթանակին՝ 2․40 գործակից։ Հոլանդիայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․10 գործակցով, ոչ ոքին՝ 3․20։
Երրորդ տեղի համար Շվեյցարիա - Անգլիա դիմակայությունում բուքմեյքերները հավատում են անգլիացիների հաջողությանը՝ 2,10։ Շվեյցարիայի հաղթանակի գործակիցը 3․30 է, ոչ ոքին՝ 3․50։
Շվեյցարիա - Անգլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին, Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակիչը՝ 22։45-ին։
Տեսանյութը՝ այստեղ