Ալիևը հայտարարում է, որ սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ալիևը հայտարարում է, որ սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։
Ալիևը հայտարարում է, որ սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։
Ի՞նչ է դա նշանակում։
Հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածը ձևավորվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որն այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։
Ղազախ-Թովուզի շրջանը ամբողջությամբ սահմանակից է Սոթքից հյուսիս՝ դեպի Նոյեմբերյան հատվածի հետ։ Այսինքն՝ սա սահմանի այն հատվածն է, որտեղ վերջին տարիներին որևէ էական ռազմական միջադեպեր տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով մեր դիրքերի անխախտությունը արդեն 30 տարի։
Եվ ահա, Ադրբեջանը սահմանազատումը սկսելով, գուցե և ավարտելով այդ հատվածում, նպատակ ունի սահմանի այդ հատվածում էլ ունենալ էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։
Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում։