«Եթե կապիտուլյանտի հանցագործ ու թալանչի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա այն, ինչ տեղի է ունենալու առաջիկայում` շատ ավելի դաժան է լինելու»
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ` բազմաթիվ անգամներ նախազգուշացրել ենք: Ընդ որում, մեր զգուշացումները մատչելի ու հասանելի են եղել բոլորին:
Չի կարող գտնվել մեկը, ով կասի, որ ընդդիմությունից չի լսել Նիկոլի դավադիր գործողությունների ծանրագույն հետևանքների վերաբերյալ նախազգուշացումները: Այս մասին խոսել են նաև բազմաթիվ փորձագետներ, ոչ քաղաքական մարդիկ: Եղավ այն` ինչ եղավ:
Եթե կապիտուլյանտի հանցագործ ու թալանչի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա այն, ինչ տեղի է ունենալու առաջիկայում` շատ ավելի դաժան է լինելու: Կրկին խոսում ու բացատրում ենք:
Բացատրում ենք` ընդհուպ նկարագրելով սպառնացող վտանգը և դրա դեմն առնելու մեխանիզմները: Այս մասին գրում և խոսում են ոչ միայն հայկական, այլ նաև օտարերկրյա ԶԼՄ-ներն ու փորձագետները:
Այսքանից հետո, 2021թ. Նիկոլ ընտրած կամ դեռևս համակիր ցանկացած մեկն ինձ համար`