5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Չիլիում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալամա քաղաքից 76 կմ հարավ-արևելք՝ մոտ 143 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 143 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։