Մահացել է փաստաբան Տիգրան Սարգսյանը
Մահացել է փաստաբան Տիգրան Վլադիմիրի Սարգսյանը (արտոնագիր 2356): Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
«Փաստաբանների պալատն իր ցավակցությունն է հայտնում Տիգրան Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Տիգրան Վլադիմիրի Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 18.01.2024 թվականին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սբ․ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա 19.01.2024թ․-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»,-նշվում է հաղորդագրության մեջ: