«Նիկոլից իր կալոշն ուզես՝ չի տա, բայց կտա ՀՀ ու Արցախի տարածքները». Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Վազգեն Մանուկյանի խոսքերը
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններին, ասաց, որ ՀՀ իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միակ նպատակը սեփական աթոռն ու լափամանը պահպանելն է։
««Լափաման» տերմինը հատուկ եմ օգտագործում, որովհետև իրենց տերմինն է։ Տարիներ առաջ Վազգեն Մանուկյանը սիրուն ձևակերպում էր տվել, որը կկրկնեմ։ Ասում էր, եթե Նիկոլ Փաշինյանից սեփական կալոշն ուզես՝ չի տա, պայքար կտանի մինչև վերջ, եթե ուզես Հայաստանի ու Արցախի տարածքները, ապա հաճույքով կտա միայն մեկ պայմանով՝ որպեսզի մնա աթոռին։
Այն, որ ոչ մի ընդդիմություն չի կարող դեմ խոսել արտահերթ ընտրությանը՝ փաստ է, քաղաքական նվազագույն կանոն է։ Բայց այդ ընտրությունները չպետք է տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մենք տեսել ենք, թե ինչպես նա, նվազագույն լծակն անգամ ունենալով, ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց է անցկացնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը։