Գավառի մանկատնից փախուստի դիմած 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրա հետ աշխատում են հոգեբանները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեխան հայտնաբերվել է, նրա հետ ամեն ինչ կարգին է, այլ մանրամասներ չենք կարող ասել, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գավառի մանկատնից փախուստի դիմած սանին առնչվող միջադեպին՝ ասացին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Ինչպես Գավառի մանկատունը, այնպես էլ մեր նախարարության ենթակա գործող խնամքի մյուս հաստատություններն ունեն իրենց ներքին կանոնակարգերը։ Եվ սահմանված ընթացակարգերի շեղումների դեպքում, ենթադրենք երեխան ուշ է վերադառնում հաստատություն, համապատասխան հաղորդում է ներկայացվում ոստիկանություն։ Կարող եմ ասել, որ հաստատության հոգեբաններն այս պահին աշխատում են սանի հետ»,- նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին միջադեպն էր տեղի ունեցել Գավառի մանկատանը։
Հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառվել է ֆիզիկական ցավ։
Այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, մանկատանը կենցաղային հարցերի շուրջ փախուստի դիմած սանի հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։