Դանդnւռը` մի շարք հիվանդnւթյnւններից ազատվելnւ միջnց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանդուռը հայտնի է նաև պորտուլակ անունով (Portulaca oleracea) և աճում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դանդուռից հաճախ պատրաստում են աղցաններ և թթուներ: Այն դրականորեն է ազդում իմունային համակարգի և ընդհանուր առողջության պահպանման վրա: Դանդուռը հարուստ է ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներով, քան ձկան յուղը: Բարձր է նաև վիտամին A-ի պարունակությունը, որն անհրաժեշտ է օրգանիզմը քաղցկեղի տարբեր տեսակներից պաշտպանելու և տեսողության համար: Դանդուռն ուժեղ հակաօքսիդանտ է, ինչպես նաև պարունակում վիտամիններ C և B, երկաթ, մագնեզիում, կալցիում:
Բժշկության մեջ օգտագործվում են ինչպես դանդուռի վերգետնյա մասը, այնպես էլ սերմերը: Այն օգտագործվում է արևահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի և ստամոքսի բուժման համար: Դանդուռից աղցան պատրաստելու համար անհրաժեշտ է խաշել այն, ավելացնել քացախ, մի փոքր սխտոր, խառնել և օգտագործելուց առաջ մի քանի ժամ պահել սառնարանում: