Բաքուն աջուձախ «կրակում է»․ թիրախում այս անգամ Բորելն է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Ֆրանսիայի հետ համերաշխության կոչը՝ կապված ադրբեջանցի դիվանագետների արտաքսման հետ, ոչ միայն բացահայտ միջամտություն է ընթացող իրավական հետաքննության գործընթացին, այլ նաև արդարացում է Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների անօրինական գործողությունների համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Նման կողմնակալ հայտարարությունը, Ֆրանսիայում ադրբեջանցի դիվանագետների նկատմամբ անհիմն գործողությունների անտեսման հետ մեկտեղ, ցույց է տալիս, թե ինչպես են որոշ պետություններ, բացահայտորեն ոտնահարելով դիվանագիտական էթիկայի բոլոր կանոններն ու կանոնները, հրաժարվելով հետաքննել գործը, բացասաբար են անդրադառնում այս կառույցի (ԵՄ) վրա»,-ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։
Ի պատասխան՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնյաների ակտիվները, դադարեցնել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։
Ըստ ադրբեջանական APA-ի՝ հանձնաժողովը հակաադրբեջանական է գնահատել Ֆրանսիայի վարած քաղաքականությունը։ Ընդգծելով Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևերը՝ հանձնաժողովը նշել է, թե երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր: