Իրանցին վերելակում հարձակվել է 5-րդ դասարանցի եղբայրների վրա․ դանակահարություն է եղել (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում իրանցին վերելակում հարձակվել է հինգերորդ դասարանցի երկու եղբայրների վրա. Տղաները չեն հապաղել ու դանակ են մտցրել նրա հետույքը։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։
Կոնֆլիկտի պատճառը բավականին անհեթեթ է եղել։ Տասը տարեկան երկու եղբայրներ նախորդ օրը երեկոյան ժամը յոթին վերադառնալիս են եղել տուն՝ Հարավային Բուտովոյի Պոլյանյա փողոց։ Մուտքի մոտ նրանք հանդիպել են վերևի իրենց հարևանին՝ 37-ամյա իրանցուն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տղաները բացել են դուռն ու թույլ տվել տղամարդուն առաջ գնալ, բայց ինչ-ինչ պատճառներով դա նրան դուր չի եկել։ Երեքն էլ մտել են վերելակ, որտեղ հարեւանը սկսել է ապտակելով հարվածել եղբայրներից մեկի գլխին։
Ըստ SHOT-ի՝ տղաները դուրս են վազել 15-րդ հարկից և օգնության կանչել ավագ եղբորը։ Հարևանը դուրս է վազել երեխաների հետևից ու սկսել կռվել իրանցու հետ։ Ծեծկռտուքի ժամանակ փոքրերից մեկը հանել է դանակն ու մտցրել հարձակվողի հետույքը։ Տղամարդը հոսպիտալացվել է։
Հարցազրույցի ժամանակ եղբայրներն ասել են, որ առաջինը դանակ է հանել հարեւանը և սկսել է դրանով շտապել դեպի ավագ եղբայրը։ Ոստիկանությունն այժմ պարզում է իրավիճակը։