Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երեխաներն ասում են՝ «պապան Մարտունիում է, գնանք պապայի մոտ»․ երանի այդպես լիներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարիամ Ավանեսյանը MediaHub-ի հետ զրույցը սկսում է իր կյանքի ամենաերջանիկ տարիներից, երանությամբ հիշում ամուսնու՝ Ազնավուր Սաղյանի հետ ծանոթությունը, համատեղ ապրած  օրերը, որ մնացին Արցախի Մարտունիում։ 

«Մեր սիրելի քաղաքում մենք ծանոթացանք 2016-ին, հետո սկսվեցին մեր շփումները, որն օրինականացրինք 2017-ին։ Դա իմ կյանքի ամենանշանավոր տարիներ էր, բոլոր առումներով յուրահատուկ։ Զգում էի երջանկության բոլոր երանգները։ Սեպտեմբերի 3-ին ամուսնացանք, մեր առաջնեկը ծնվեց 2018-ի մայիսին։ Նրան կոչեցինք Նարե։ Երկու տարի անց՝ Աստված մեզ տղա պարգևեց,  Ազնավուրի հոր անունով կոչեցինք՝ Վարուժան։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը շատ անհոգ ու երջանիկ էինք ապրում։ Սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ազնավուրն ինձ ու երեխաներին ուղարկեց իմ հայրական տուն՝ Մուշկապատ, այնտեղից հոկտեմբերի 4-ին  եկանք Երևան, ինքը մնաց Մարտունիում, քաղաքը պաշտպանների կարիք ուներ, թշնամու առաջխաղացումը կանխել էր պետք»,- պատմում է հերոսի կինը։ 

Ազնավուրը կնոջը խոստացել էր, զինադադարից հետո 3-րդ երեխա պիտի ունենան։ 2022-ին ընտանիքը համալրվում է փոքրիկ Նանեով։ 

««44-օրյա»-ից հետո Ազնավուրն ընտրվեց Մարտունու քաղաքապետ։ Հետպատերազմյան շրջանում քաղաքի հոգսերը չափից շատ էին։ Ինքն առավոտ գնում էր աշխատանքի, երեկոյան տուն գալիս, այդպես ամեն օր։ Մեկ տարվա ընթացքում պատերազմի հետքը վերացվեց քաղաքից, Մարտունին վերակենդանացավ և մարդիկ սկսեցին ապրել իրենց առօրյայով, անգամ կորսված շրջաններից տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ ընդունեցինք, հույսով, որ լավ է լինելու և պատերազմը վերջնական դատավճիռ չէ։ Բայց ավաղ կյանքը արցախցիների հանդեպ շատ դաժան ավարտ էր պատրաստել»,- ասում է Մարիամ Ավանեսյանը։ 

Մարիամը պատմում է, որ սեպտեմբերի 19-ը սովորական առավոտի պես էր ընտանիքում։ Արթնացրել է Նարեին ու Վարուժանին, ուղեկցել է մանկապարտեզ, ամուսնուն՝ աշխատանքի։  «Տանից դուրս գալուց Ազնավուրին հարցրել եմ ընդմիջմանը տուն ես գալու՞, ասաց «չէ, կեսօրին ճաշի եմ հրավիրված, պիտի գնանք կուրկուտ ուտելու»։ Ես դռան կողքը կանգնել եմ, մի քանի աստիճան իջել է, հետո ես ներս եմ մտել, այդպես էր գրեթե ամեն օր, մենք իրար հրաժեշտ չէինք տալիս»։

Կեսօրին սկսվեց պատերազմը։ 2020-ի պես ամենաշատ հարվածները Մարտունու ուղղությամբ էին։ Կինը պատմում է, որ այդ րոպեներին մտածել է միայն մանկապարտեզում գտնվող երեխաների մասին, ինքն ու Նանեն շենքի մյուս բնակիչների հետ տեղափոխվել են ապաստարան։ Ազնավուրը որպես քաղաքապետ նկուղ առ նկուղ շրջել է քաղաքով, հրահանգներ տվել, բարձրացել դիրքեր։

«Մեր նկուղ չի եկել, իմացել է, որ բոլորս ապահով ենք, անգամ մանկապարտեզում երեխաներին չի տեսակցել, ժամանակ չկար, քաղաքը պաշտպանել էր պետք»,- մանրամասնում է 3 անչափահասների մայրը, հիշում, որ վերջին անգամ Ազնավուրի հետ խոսել է նույն օրը՝ ժամը 17։45-ին։ 

«Ընդամենը  20 վարկյանում հասցրեց հարցնել բոլորից։ Ես ավել ոչինչ չեմ հարցրել,  որովհետև պատկերացնում էի աշխատանքի է, զբաղված կլինի։ Ո՞վ կմտածեր, որ դիրքերում է։ Օրվա մեջ մի քանի անգամ փորձել եմ կապ հաստատել, բայց անհասանելի էր»,- զրույցի ընթացքում ժամանակ առ ժամանակ լռում է Մարիամը, արտասվում, հետո ուժ գտնում, որ պատմի սիրելի ամուսնուց, որ զոհվեց հանուն Մարտունու։

«Հետո չեմ կարողանում նկարագրեմ թե ինչ է տեղի ունեցել։ Գիտե՞ք, ամենավատը, որ պատկերացրել եմ, դա Մարտունին լքելն էր։ Սարսափում էի այդ մտքից, բայց այն ինչ տեղի է ունեցել, երբեք մտքովս չէր անցնի։ Երեխաները սպասում են, ամեն օր ասում են՝ «պապան Մարտունիում է, գնանք Մարտունի»․․․Երանի այդպես լիներ»։ 

Ազնավուր Սաղյանը կամավոր սկզբունքով մասնակցել է ապրիլյան քառօրյա գործողություններին։ 2020-ին լինելով Մարտունու փոխքաղաքապետ՝ ակտիվորեն ներգրավվել է քաղաքի պաշտպանությանը, արժանացել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։ Դեռ մանկության տարիներից Ազնավուրի հերոսը՝ Մոնթեն էր։ Մարտունեցիները հաճախ են ասում՝ «Ազնավուրը՝ կրկնեց Ավոյին, ընկավ հերոսի մահով հայրենի քաղաքը պաշտպանելիս»։ 

Մարտունիում քաղպաշտպանության պլանով նախատեսված գործողություններից հետո նա բարձրացել է դիրքեր։ Ամենաթեժ կետը «Կոհակներ» բարձունքի դիմաց, Մարտունի քաղաքից ընդամենը 2 կմ հեռավորության վրա գտնվող N32 մարտական դիրքն էր, որտեղ հայկական կողմը 2 զոհ էր տվել, դիրքն անցել էր թշնամու վերահսկողության տակ։ Ազնավուրը դիրքի մյուս անձնակազմի հետ մերձամարտի մեջ է մտնում։ Հայկական կողմին հաջողվում է բարձունքը հետ վերցնել և թշնամուն հազարավոր կորուստներ պատճառելով հետ շպրտել։ Հենց այդ բարձունքում էլ թշնամու դիպուկահարի գնադակից զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Ու քանի դիրքը դեռ հայկական կողմի հսկողության տակ էր, հաջողվում է նույն օրը տարհանել իր հետ զոհված տղաների մարմինները։

Ազնավուր Սաղյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике