Արտաշ Ասատրյանը խոսել է քրոջ հետ ունեցած կոնֆլիկտի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ Արտաշ Ասատրյանը հյուրընկալվել է MediaHub-ին և խոսել մի շարք թեմաների շուրջ։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները
Երգիչը անդրադարձ էր կատարել նաև քրոջ ևեղբոր հետ ունեցած կոնֆլիկտին.
«Միշտ զարմացել են, մենք Միացյաթ նահանգներում երեք եղբայր, հարսներով, մի տան մեջ ենք ապրել, հայրիկիս հետ։ Ճիշտ է, մեր ծնողներից հետո, ընտանիք է, ամեն ինչ էլ լինում է, հարցեր, խնդիրներ, բայց որևէ ֆինանսի, ժառանգություն կիսելու խնդիր չի եղել մեր միջև, որովհետև մեր հայրը մեզ մի ժառանգություն է թողել՝ իր երգերը, իր գենը։ Ասում է՝ լավ տղու տունի մի սարքի, ինքը կսարքի, վատ տղու տունը մի քանդի, ինքը կքանդի։ Հիմա մենք ժառանգություն ենք ստացել երգը, մեր ձայնը, մեր հաց հանապազօրյան վաստակում ենք։ Մի փոքր բանը ժողովուրդը մեծ բան է սարքում, մեր բալիկների շփումը միշտ եղել է, մեր կապը։ Ես չեմ կարծում մեծ բան էր դա, դա էլ է մարդու համար։ Քրոջս հետ կապված խնդիրներ ընդհանրապես չեն եղել»։
Երեխաների մասին խոսելիս էլ Արտաշը ասել էր.
«Նոր ենք ամուսնացրել մեր բալիկներին, մեր կյանքը, գերդաստանը շարունակվում է, իրենց համար նոր դռներ պետք է բացվեն կյանքում։ Սյուզիի հարսանիքի հետ կապված ամեն ինչը իր մտահղացումն էր, ինքը որոշել էր հենց իր պապիկի «Աղջիկս» երգը հնչի։ Լավ ապագա ենք ուզում մեր երեխաների համար։ Իմ ցանկությունը, որ իմ տղան լինի համաշխարհային երգիչ»։