Сегодня: 16 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այն, ինչ հնչում է Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչամեքենայի կողմից, սովորաբար որևէ աղերս չի ունենում իրականության և հեռանկարների հետ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության փոփոխության թեման ամենաքննարկվող հարցերի եռյակում է: Մի իրավիճակում ենք ապրում, որ երբ մի հարց այսքան շատ է քննարկվում, ուրեմն դրա կյանքի կոչման պարագայում իրական վտանգներ կան: «Մի հանգրվանի ենք հասել իշխանության գործողությունների մեր ընկալումներում, որ եթե նա ինչ-որ նախագիծ կամ գործընթաց է նախաձեռնում, ապա այն մեզ որևէ լավ բանի չի բերելու, ավելի շուտ լուրջ վտանգ է պարունակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«2018 թ.-ից այս կողմ սովորել ենք, որ Հայաստանի գործող վարչախմբի ցանկացած նախաձեռնություն և գործողություն՝ լինի ներքին կամ արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, հղի է կատաստրոֆիկ հետևանքներով: Հայաստանի գործող վարչապետը հայտարարել է, որ նախաձեռնելու են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց: Եթե չեմ սխալվում, 2019 թ.-ից սկսած Սահմանադրության փոփոխությունների մասին խոսակցություններ կային, հետո ինչ-որ հանձնախմբեր ստեղծվեցին, փորձում էին ինչ-որ բաներ անել: Բայց, ի վերջո, եկան Սահմանադրության գլոբալ փոփոխման գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է՝ օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը բաց տեքստով ասել է, որ իրենք են պահանջ դնում Սահմանադրության փոփոխման, քանի որ Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված են Հայաստանի տարածքային պահանջները, որոնք իրենք, երևի թե, դիտարկում են որպես ռևանշիստական: «Հայտարարեց՝ պահանջներ են դնում, որ Սահմանադրությունից և որոշ օրենքներից տարածքային նկրտումները հանվեն: Բաց տեքստով ասվում է, որ դա թշնամու արտաքին պատվերն է՝ Ադրբեջանի և, բնականաբար, Թուրքիայի, որպեսզի Սահմանադրությունից հանվեն այն դրույթները, որոնք, Ադրբեջանի կարծիքով, կարող են տարածքային և ռևանշի նկրտումներ պարունակել այդ երկրի նկատմամբ: Եթե օրեր առաջ փորձագիտական հանրույթը, քաղաքական դաշտը և մամուլը գրում էին, որ սա արվում է, որպեսզի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում արվող՝ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ դրույթները հանվեն, ապա Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ուղիղ տեքստով դա հաստատեց»,-ընդգծում է նա:

Մինչև Սահմանադրության շուրջ այս աղմուկի ձևավորումը խոսվում էր նաև Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: «Եթե Սահմանադրությունը փոխելու հարց է դրվում, առաջ է գալիս հանրաքվեի հարց, այսինքն՝ դա էլեկտորալ պրոցես է: Չեմ բացառում, որ մեկ օրում կարող են և՛ Սահմանադրությունը դնել քվեարկության, և՛ արտահերթ ընտրություններ անցկացնել: Պրակտիկայում հաճախ է լինում, երբ երկու խոշոր պրոցես իրար հետ են անցկացնում: 1995 թ.-ի անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվեց նման կրկնակի գործընթացի ժամանակ: Ե՛վ Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի, և՛ այն ժամանակ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեցին:

Իշխանությունը նոր Սահմանադրության ընդունման գործընթացը կարող է որպես գաղափարական հիմք դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մոտիվացիայի մեջ. նոր Սահմանադրություն՝ առանց ազգապահպանության և հայապահպանության, առանց Արցախի և Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու կետերի: Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության մեջ փորձում է ամրագրել իր ռեվիզիոնիստական մոտեցումները հայոց պատմության, հայերի արժեհամակարգի և այլնի նկատմամբ: Շատ ավելի խորքային կետեր պետք է ամրագրվեն կամ հանվեն, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին անընդհատ խոսում է՝ սկսած զինանշանից, Արարատ սարից, հայրենիքը և պետությունն իրարից տարանջատելուց, որի ածանցյալն է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելը: Դրանք ընդհանուր արժեհամակարգային ռեվիզիոնիզմի ածանցյալներն են»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Պատահական չէ, որ հարվածները մի քանի ուղղություններով են՝ ազգային արժեքներ, պետական ինստիտուտներ, իրավական ակտեր: «Նա հարվածում է ազգային ու պետական ինստիտուտներին, որոնք էթնոսը դարձնում են ժողովուրդ, ժողովուրդը՝ ազգ, մի տարածքում բնակվող հասարակությանը դարձնում են պետություն, ոչ թե ինչ-որ մի անհասկանալի կարգավիճակում ապրող բազմություն: Միտումնավոր և բավականին մտածված հարված է հասցվում մեր բոլոր պետական ու ազգային ինստիտուտներին՝ կրոնին, անվտանգային համակարգին և այլն: Պետության, ազգի գոյատևման և մտածողության հիմնասյուները կրթությունը և մշակույթն են: Շատ թիրախային, կոնկրետ, միտումնավոր ու մտածված խփում են այդ հիմնասյուներին և ինստիտուտներին, որոնք էթնոսը վերածում են ժողովրդի և ավելի բարձր գիտակցության ազգի, իսկ թափառական կարգավիճակ ունեցող ժողովուրդներին հնարավորություն են տալիս պետություն և հայրենիք ունենալ, որոնք երբեք իրար չեն հակասում»,-ասում է Հակոբյանը:

Երբ հարցնում ենք տարածաշրջանում Հայաստանի՝ խաղաղություն հաստատելու ջանքերի և «Խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորությունների մասին, քաղտեխնոլոգն արձագանքում է՝ Ադրբեջանը որևէ նպատակ չունի որևէ հիմնարար փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, որն առնչություն կունենա համապարփակ «Խաղաղության պայմանագրի» հետ: «Ադրբեջանը հասկանում է՝ ուժային բալանսը երկու երկրի միջև, որը ներառում է քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական և պաշտպանական ռեսուրսները, բավականին լուրջ շեղում ունի, և Ադրբեջանը կարող է առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու ուղղակի հայտարարություններով, պահանջներով, իհարկե, գաղտնի դիպլոմատիայով, իր ուզածը կորզել: Նա որևէ փաստաթուղթ չի ստորագրի, որը թեկուզ քիչ, ձևական մասով կկաշկանդի իր գործողությունները:

Կարծում եմ, որ բոլորս հասկացանք՝ «Խաղաղության պայմանագրի» կամ դրա շուրջ բանակցություններն, ըստ էության, որևէ հանգրվանի չեն բերում: Դա տեսանք Ալիևի հունվարյան ելույթում, որը Հայաստանի իշխանությունները հայաստանյան ներքին լսարանին խաբելու համար որակում են իբր լոկ նախընտրական հայտարարություններ: Բոլոր պահանջները, որոնք նա հնչեցրեց այդ հարցազրույցում, հիմնարար են, ստրատեգիական նշանակության: 2020 թ.-ից հետո անընդհատ հնչում էին հարցեր, որ կա վտանգ տարածքային նկրտումներն էլ ավելի խորացնելու, կա միջանցքի հարց, որ Ադրբեջանը երբևէ չի հայտարարել, թե ճանաչում է Հայաստանի տարածքը, անգամ Նիկոլ Փաշինյանի երազած 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, որ Ադրբեջանն առհասարակ որևէ քարտեզով կամ Նիկոլ Փաշինյանի հնարած Ալմա Աթայի պայմանագրով չի շարժվելու: Ասում է, որ շարժվելու է այլ փաստաթղթերով, ինքն իրեն հռչակում է մուսաֆաթական, ոչ թե խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ:

Ընդհուպ կարող է Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի տարածքը ճանաչել, որը շատ ռեալ է: Խոսում է «անկլավները» վերադարձնելու մասին, ընդ որում՝ դրանք իրենց միկրո միջանցքները պետք է ունենան Ադրբեջանի մայր տարածքի հետ, դրանք լրացուցիչ լարվածության աղբյուրներ են: Ցանկացած պահի ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իբր իրենց «անկլավներում» ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար կարող են մտնել Հայաստանի սուվերեն տարածք, թեպետ հիմա դժվար է հասկանալ, թե որն է մեր երկրի սուվերեն տարածքը: Ալիևը նաև ուղղակիորեն ասաց, որ որևէ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք լինել չի կարող և այլն: Տեսանք, որ այն, ինչի մասին տարուց ավելի է, ինչ խոսում են Նիկոլ Փաշինյանը և իր «ձեռքի տակ եղածները», սովորական բլեֆ է, սուտ: Կողմերի միջև չկան պայմանավորվածություններ պրոբլեմային հարցերի շուրջ:

Ադրբեջանը նորից ասաց՝ ի՞նչ միջազգային երաշխավորներ, կամ՝ եթե միջանցքը չբացես, այդպես էլ շրջափակված կմնաս: Բոլոր այն թեզերը, որոնց շուրջ իբր գնում են բանակցություններ, Ադրբեջանն ասում է՝ մեզ համար ընդունելի չեն, ինչ ասեմ, պետք է անեք: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը և իր «ձեռքի տակ եղած» տղաներն ու աղջիկները մեզ օր ու գիշեր ասում էին, էլեմենտար սուտ էր, կամ իրենք էլ էին Նիկոլի կողմից մոլորության մատնված, հավատում էին այն խաղին, որը խաղում էին: Լավ կամ միամիտ դերասաններ են լինում, որոնք հավատում են իրենց խաղացած խաղին: Հնարավոր է՝ շատերին նաև «в тёмную» օգտագործում են»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգի խոսքով, Ալիևը «ջարդեց» ամբողջ պրոցեսը: «Կյանքը մեզ սովորեցրել է՝ այն, ինչ հնչում է Հայաստանի քարոզչամեքենայի և ղեկավարի կողմից, սովորաբար որևէ աղերս չի ունենում իրականության և հեռանկարների հետ: Ցավոք, այն, ինչ հնչում է թշնամու կողմից, հետո կյանքի է կոչվում, որովհետև Հայաստանի իշխանությունները սովորաբար քայլ առ քայլ զիջումներ են անում: Հայաստանն ասում է, որ երաշխիքներ կտա Ադրբեջանին: Հայաստանի ղեկավարության երաշխիքները քանի՞ ցենտ, մանաթ, լումա արժեն: Չեն կարողանում նույնիսկ Հայաստանի ներսում որոշում կյանքի կոչել: Այս իշխանության երաշխիքները ո՞վ է բանի տեղ դնելու, ո՞վ է այս իշխանությանն ընդհանրապես բանի տեղ դնում: Ռեգիոնալ և աշխարհաքաղաքական առումով որոշումներն ընդունվում են և միայն վերջին պահին մեկ-երկու տարբերակ դնում են սրանց առջև և ասում՝ ընտրեք, թե սրանցից որն է ձեզ համար ավելի ընդունելի: Հայաստանի ղեկավարության երաշխիքներն առհասարակ ոչինչ են:

Հայաստանի այսօրվա պետական համակարգն իմունիտետ չունի: Բոլորս լավ հասկանում ենք, որ հերիք է փոքրիկ արտաքին ազդեցություն հայաստանյան պրոցեսների վրա, թեկուզ ֆինանսա-տնտեսական, բարոյահոգեբանական և այլն, որպեսզի այստեղ իրավիճակը կտրուկ փոխվի: Այստեղ իշխանության թվացյալ ամրությունը պայմանավորված է ընդդիմության չցանկությամբ իշխանություն վերցնելու և արտաքին խաղացողների՝ ներքին խաղացողներից առաջ չընկնելու մղումով: Ներքին խաղացողները հույսը հիմնականում դնում են արտաքին խաղացողների վրա, իսկ նրանք չեն ուզում առաջ ընկնել՝ առանց հասկանալու, թե Հայաստանում ինչ կարող է փոխվել, եթե, ասենք, Նիկոլ Փաշինյանը գնա: Բոլորը հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանության է, վաղը կարող է չլինել, կարող է անգամ մի քանի ժամ հետո չլինել, եթե «գետնի վրա» եղած խաղացողներին դուր չգա ինչ-որ մի իրավիճակ: Երաշխիքներ ստանալ Նիկոլ Փաշինյանից, նշանակում է ժամավաճառությամբ կամ ինքնախաբեությամբ զբաղվել: Արտաքին խաղացողները, ի տարբերություն մեր վարչախմբի ներկայացուցիչների, «в тёмную» օգտագործում են, բայց նույն կերպ չեն օգտագործվում»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Экономим вместе. IDBank и Idram АНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы» Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram АНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»" «Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия». «Не забудем, не простим!» Российские летчики почтили память боевых товарищей в Армении Почему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» В Ереване при поддержке ВТБ (Армения) пройдут концерты пианиста Дениса Мацуева Ucom и Sunchild установили очередную солнечную электростанцию в Арени 4,401,021 драм фонду Дети Армении. Бенефициар ноября — «Armenia Tree Project» Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст» Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст» Цифровая трансформация как путь к будущему банковских услуг Компания Ucom — платиновый партнер Армянского форума управления Интернетом (ArmIGF) «Русский след в Гюмри»: культурно-образовательная экскурсия от АНО «Евразия» Непревзойденный цинизм: «Паст» Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст» Юнибанк предлагает упрощенное бизнес кредитование без финансового анализа предприятий Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст» В Китае стартовал Международный молодежный конкурс имени Хачатуряна с выступлением виолончелистки фонда «Музыка во имя будущего» Мари Акопян Сотрудники Ucom приняли участие в работе по восстановлению леса в Вайоц Дзоре Fast Shift присоединился к открытой QR-инфраструктуре Idram «Росатом» провел в Ереване семинар, посвященный технологическим возможностям по сооружению АЭС в Армении и вовлечению местных поставщиков в проект АНО «Евразия» организовала вечер, посвященный творчеству Лермонтова Вклад в науку: Ереванский филиал РЭУ отметил выпуск 10-го, юбилейного номера сборника «проблемы социально-экономического развития: поиски перспективы, решения» Общественно-политическое собрание «третьей силы» прошло в условиях строгой конфиденциальности Новый и современный: филиал «Арабкир» IDBank возобновил свою работу Компания Ucom запустила сеть 5G в первых девяти городах Научитесь экономить. Международный день сбережений с Idram Junior Настала очередь приграничных сел: кто присоединится к инициативе? «Паст» Грузинская мечта и армянские галлюцинации Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь «Евразия» и музей дружбы армянского и русского народов отметили 110-летие Амо Сагияна