«Մեգամոլ» առևտրի կենտրոնում կնոջ և երեխայի ներկայությամբ դանակահարել են տղամարդու
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում կնոջ և երեխայի ներկայությամբ դանակահարել են տղամարդու
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։
Պարեկները տարածքը սահմանազատել են։Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի Հրայր Հայրապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ում մինչ այդ օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտանգության աշխատակիցները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ՝ ստահակին, ով քստմնելի արարքը կատարել է հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ և դիմել փախուստի, և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։