Ահազանգ՝ Ադրբեջանում
Այսօր ադրբեջանական որոշ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է Սումգայիթի թիվ 44 ընտրատարածքի թիվ 21 ընտրատեղամասում քվեաթերթիկների մի մեծ կույտ նետվում քվեատուփի մեջ։
Սոցցանցերում նաև հաղորդել են նաև Ադրբեջանում ընթացող արտահերթ նախագահական ընտրություններում զանգվածային այլ ընտրախախտումների մասին։
Բաքվում պատկան մարմինները շտապել են ֆեյք անվանել այդ տեղեկությունները՝ նշելով, որ, օրինակ, այդ տեսանյութի վերլուծությունից պարզել են, թե այն, իբր, մի քանի տարի առաջ արվել է այլ երկրում։
Այդուհանդերձ, փաստ է, որ երկիրը ժառանգաբար և ավելի քան 20 տարի նախագահած բռնապետի վերարտադրության համար ամեն ինչ արվել է իդեալական ներկայացնելու համար։
Ալիևյան վարչակազմի ու քարոզչամեքենայի կողմից «պատմական» որակված ընտրությունների ամենամեծ իրավախախտումը, սակայն, հենց գործող ղեկավարի, նախագահի թեկնածու Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի քվեարկությունն էր օկուպացված Ստեփանակերտում։
Պարզ է, որ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայից, արցախցիների զանգվածային ու բռնի տեղահանությունից և Արցախի հայաթափումից հետո Ալիևների այս քայլը հերթական սնապարծ ու դատարկամիտ փիառ-ի դրսևորում է՝ բեմադրված ոչ մեկ օրվա համար։
Իսկ հաջորդիվ, ինչպես և երեսուն տարի շարունակ, նրանք իրենց ընտրական իրավունքն իրացնելու են իրենց մշտական գրանցման հասցեում՝ Բաքվում։