Առեղծվածային դեպք՝ Երևանում. Mitsubishi-ում պայթյուն է եղել. կա 1 զոհ, 1 վիրավոր. անցնում էին քրեական գործերով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Մինչ ոստիկանների ժամանումը՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարշամ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը:
Պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու պարեկները:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան ժամը 00:10-ի սահմաններում երթևեկել է Թևոսյան փողոցով, ապա ավտոմեքենան կայանել է նշված փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից րոպեներ անց մեքենայի սրահում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Կարեն Գ.-ն և Միխայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 06:10-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Mitsubishi ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, պայթյունի մի ահագին հատված, ինչպես նաև նռնակի պարագա, որը հավաբար պայթյունի հետևանքով է մնացել ավտոմեքենայում:
Ավտոմեքենայից դուրս նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Միխայել Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, Կարեն Գ.-ն ևս մեկ այլ քրեական գործով անցնում էր (սպանության սպառնալիք):