5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Մինդանաո կղզում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան քաղաքից 39 կմ հարավ-արևելք, որտեղ ավելի քան 300 հազար մարդ է ապրում։ Օջախը գտնվել է 42 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։