Ամբողջ հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսը ուզում են դատարկեն․ Վարդենիսի բնակիչ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամբողջ հասարակության մեջ մեծ խուճապ կա, որ Վարդենիսը ուզում են դատարկեն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։
«Եթե այդպիսի բան չկա, թող հանրային կերպով հանդես գան, ժողովրդին հանգստացնեն։ Ինչ տարել են Վարդենիսից՝ մորգը, սանեպիտկայանը, թող հետ բերեն, հիմա էլ պասպորտսեղանն են ուզում տանեն։
Ինչ կա թող թողնեն տեղում, իսկ տարածը վերադարձնեն, եթե չէ, ուրեմն հաստատ ուզում են իրականցնեն այդ ծրագիրը։ Ժողովրդի մեջ խուճապ կա, իսկ իրենք այնտեղ հանգիստ նստած են։
Կամ իրենց անվտանգությունը լավ չի աշխաում, կամ էլ հակառակը՝ լավ աշխատում է, բայց իրենց մեկ է: Մենք չենք ուզում քաղաքականցնել այս հարցը, եկել ենք մեր պահանջը ներկայացնենք։ Նիկոլը ի՞նչ է անում, նրացից ազատվելու համար ընտրեցինք Նիկոլին, հիմա՝ ի՞նչ է անում,Վարդենի՞սն է դատարկում։ Գյուղերը արդեն դատարկում են, ամեն գյուղում 50 փակ դուռ ցույց կտամ»,- ասաց Վարդենիսի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում: