Արտակարգ դեպք՝ Երևանում. 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է եղել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Ա. Սարգսյանն ու կրտսեր պարեկ Ռ. Ապրեսյանը ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված ավտոբուսում ծուխ է նկատվում:
Ավագ պարեկն ու կրտսեր պարեկը շտապ մոտենում են ավտոբուսին և իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչը (oгнетушитель) և կարողանում են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:
Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերում, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են.
«Չենք էլ զգացել, թե ոնց ա կրակը առաջացել, ուղղակի ավտոբուսում ծուխ լցվեց, հետո տեսանք, որ պարեկները մոտեցան և իրենց ավտոմեքենայից դուրս բերեցին ինչ-որ կարմիր գույնի սարք ու սկսեցին փչել «մատոռի» մոտ առաջացած կրակի վրա:
Ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր կար, 2 հոգու ինքնազգացողությունը վատացավ, իրենց էլ շատ արագ բուժօգնություն ցուցաբերեցին շտապօգնության բժիշկները, որոնցից մեկը հրաժարվեց գնալ հիվանդանոց, մյուսին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին:
Լավ էր, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, չկանգնեցներ ավտոմեքենան, պարեկներն էլ շատ արագ չհանգցնեին կրակը, չի բացառվում, որ ավտոմեքենայում կրակը տարածվեր ու այն վերածեր մոխրակույտի ու հետևաքններն ավելի ցավոտ լինեին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, և սպասարկում է թիվ 20 երթուղին: