ՀՀ գործող իշխանությունների զիջողական անպատիվ քաղաքականությանն ի պատասխան Բաքուն մեծացնում է սանձարձակությունը. Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՀ գործող իշխանությունների զիջողական անպատիվ քաղաքականությանն ի պատասխան Բաքուն մեծացնում է սանձարձակությունը։
Վերջին օրերին ականապատ ութ դաշտերի քարտեզներ էին փոխանցվել ադրբեջանական կողմին, արտգործնախարարության կայքէջից հանվել էր Արցախյան հիմնախնդրի բաժինը, Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ էլ ՀՀ ՊՆ-ը հայտարարել էր, մոտավորապես, թե հայկական կողմից կրակ բաց արած զինվորականը կհայտնաբերվի ու կպատժվի։
Մինչդեռ այսօր՝ վաղ առավոտյան, թշնամին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ կրակ է բացել։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ։
Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների։ Անվերջ կորուստների, զիջումների ու նվաստացումների այս շղթան պիտի կտրվի համաժողովրդական ելույթի արդյունքում օկուպացիոն վարչախմբի հեռացմամբ ու ազգային, պրոֆեսիոնալ ուժերի իշխանության գալով։
Ցավակցություններս նահատակ տղաների ընտանիքներին։