Բաքվի պնդմամբ՝ ՀՀ-ի փոխանցած ականապատ դաշտերի նոր քարտեզները «ճշգրիտ» չեն
Հայաստանը Ադրբեջանին ականապատ դաշտերի 8 տեղեկամատյաններ է փոխանցել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ քարտեզները հիմնականում առնչվում են Քարավաճառի Մռավի լեռնաշղթայի երկայնքով «ականապատ հատվածներին»։
Բաքուն պնդում է, որ դրանք «չեն համընկնում ականների իրական տեղակայման հետ և ճշգրիտ չեն»։