Փոխանակ միջոցներ ձեռնարկեն մեր զինծառայողներին թշնամու հնարավոր սադրանքից պաշտպանելու համար, անմտածված հայտարարություններ են տարածում․ Դավիթ Մանուկյան
Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թե որքան սադրանքներ ու հարձակումներ է Ադրբեջանը իրականացրել ՀՀ սահմաների վրա՝ դժվար է հաշվել, բայց դուք երբևէ լսե՞լ եք, որ նրանք հայտարարեն, թե իրենք են մեղավոր այս կամ այն միջադեպի համար։
Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածած՝ չմտածված, անհեռատես ու թշվառ հայտարարությունը, Ադրբեջանին, ինչ-որ իմաստով լեգիտիմություն տվեց կրակ բացել հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով ունեցանք 4 զոհ։ Փոխանակ միջոցներ ձեռնարկեն մեր զինծառայողներին թշնամու հնարավոր սադրանքից պաշտպանելու համար, անմտածված հայտարարություններ են տարածում էլ ավելի մեծ ռիսկի տակ դնելով նրանց։
Այսօր անգամ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախաարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ներքին Հանդի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակին, նշել է, թե դա արձագանք էր «հայկական կողմից արձակված կրակին»։