6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չիլիի հյուսիսում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22.31-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Հուասկո քաղաքից 57 կիլոմետր հարավ-արևմուտք` 38 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։