Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական հանձնաժողովը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնումն ապահովելու գործում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տեղեկատվության մեջ։
«Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը ողջունում է Հայաստանի համապատասխան կառույցի հայտարարությունը անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում համագործակցելու պատրաստակամության մասին, և, ինչպես միշտ, նպատակահարմար է համարում միավորել ջանքերն այս ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։