5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կենտրոնական Ճապոնիայում 5,1 մագնիտուդով ցնցումներ են տեղի ունեցել. Երկրի Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվում է Նոտո թերակղզում (Իշիկավա պրեֆեկտուրա), որտեղ տարեսկզբին տեղի են ունեցել հզոր ցնցումների շարք, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։