Խստորեն դատապարտում ենք Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կերպափոխման գործընթացում ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության շարունակվող անգործությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Հաշվի առնելով հայկական պետականությանը սպառնացող գոյութենական վտանգներն ու անվտանգային սպառնալիքները հայկական պետությունը կարիք ունի անվտանգության և պաշտպանության այնպիսի հայեցակարգի, որը հնարավորություն կտա երկրի պաշտպանության և դիմադրողականության բարձրացման գործընթացում ներառել հայության ողջ ներուժը (համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ ֊ ՀՊԱՀ), որի հիմնարար սկզբունքները, ներդրման մեխանիզմները, իրացման հնարավորությունները տևական ժամանակ տարբեր մակարդակներում մշակվել, փորձարկվել և ներկայացվել են ՀՀ Անվտանգության խորհրդին ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
Սակայն Սուրեն Պապիկյանի գլխավորած պաշտպանության նախարարության կողմից ստացվել է «ոչ նպատակահարմար լինելու» անհիմն պատասխան, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՊԱՀ-ն մեկնաբանվել է որպես կամավորական հատվածական քայլեր, սա խեղաթյուրում է համապարփակ մոտեցման էությունը։
Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կերպափոխման գործընթացում ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության շարունակվող անգործությունը։