Ռուսաստանում 8-րդ դասարանցի է բերման է ենթարկվել, որի մոտ կացին է եղել
Ռուսաստանի Բուրյաթիայում անվտանգության աշխատակիցը դպրոցի մուտքի մոտ բերման է ենթարկել ութերորդ դասարանցու, որի մոտ կացին է եղել։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Զակամենսկի շրջանի Միխայլովկա գյուղի դպրոցում։ Ճաշից հետո երկու ուսանող վիճել են էլեկտրոնային ծխախոտի պատճառով: Ավագ դպրոցի աշակերտուհին ութերորդ դասարանցուց վեյփ է վերցրել և հրաժարվել այն վերադարձնել։ Հետո դեռահասը վազել է տուն ու կացնով վերադարձել։ Անվտանգության աշխատակիցը նկատել է տղային ատրճանակով, կանգնեցրել ու ոստիկանություն կանչել։
Իրավապահները զրուցում են աշակերտի ծնողների հետ։ Նշվում է, որ նա հաշվառված է եղել հոգե նյարդաբանական դիսպանսերում։