Զավեշտ ու ողբերգություն է Նիկոլի հանդիպումը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զավեշտ ու ողբերգություն է Նիկոլի հանդիպումը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Անիմաստ ծախսերով և ազգադավ այցերով Նիկոլին ուղեկցած հերթական մարդաշատ պատվիրակությանը չհաշված` համայնքի հետ հանդիպմանը մասնակցել է 20 կամ 22 մարդ: Նրանց որոշ մասն, ըստ ամենայնի` ՀՀ քաղաքացի ուսանողներ են եղել: Գերմանահայ համայնքի իրազեկներն ասում են, որ մեծ ջանքեր է գործադրվել, սակայն պատշաճ հավաք-հանդիպում կազմակերպել այդպես էլ չի հաջողվել:
Մարդիկ հրաժարվել են մասնակցել հերթական խայտառակությանը: Նրանք չեն ցանկացել ասոցացվել մեկի հետ, ով հայկական Արցախը հանձնելով` աշխարհի խաղասեղանին ու թշնամու զոհասեղանին է դրել նաև Հայաստանը:
Գիտակից և նորմալ մարդիկ ինչու՞ պետք է հանդիպման գնան Նիկոլի հետ...
Մյունխենում 2000-ից ավելի հայ է բնակվում: