Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ալաբամայի նահանգապետ Քեյ Իվին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն։
Այսպիսով, Ալաբաման դարձել է հայերի Ցեղասպանությունը ճանաչած 49-րդ նահանգը։ Միակ ամերիկյան նահանգը, որը դա չի համարել մարդկության դեմ հանցագործություն, Միսիսիպին է։