Ֆրանսիան այսօր սպառազինության խմբաքանակ կառաքի Հայաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է Le Figaro-ն։ Նշվում է որ սպառազինության խմբաքանակում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
«Այս մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին, երբ ստորագրվել էր հակաօդային պաշտպանության մտադրությունների, ինչպես նաև գիշերային տեսողության հեռադիտակի մասին պայմանագրերը։ 2024թ. նախատեսված են նաև համատեղ զորավարժություններ»,– գրում է պարբերականը։
Նշվում է, որ ռադիոլոկացիոն կայանները թույլ են տալիս թշնամու ինքնաթիռը հայտնաբերել 250 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։