Դանակը ոսկորին է հասել, Փաշինյանը երկիրը մորթում է, ուժեղ դիմադրություն ենք ցույց տալու
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ հյուրընկալվել էի 24News-ի տաղավարում, որտեղ հեռուստալրագրող Հերմինե Միքայելյանի հետ քննարկել ենք Հայաստանի անվտանգային իրավիճակը, և այն իրական սպառնալիքները, որոնք ձևավորվել են այս իշխանությունների աղետաբեր գործողությունների արդյունքում, և հիմա էլ շարունակում են կուտակվել։
Պարադոքսալ զուգադիպությամբ, նույն ժամանակ բուն այդ իշխանության ղեվարարը հարցազրույց տվեց FransPress-ին, որում փաստացի հաստատեց իմ բոլոր պնդումները, առանց, բնականաբար, սեփական մեղքը հնարավոր նոր աղետում ընդունելու, և դրանում նորից մեղադրելով բոլորին, բացի ինքն իրենից։ Ակնհայտ է, որ նրանից ազատվելու ժամանակը մոտենում է, ցավոք, ամեն անցնող օր նաև ավելացնում է մեր հնարավոր կորուստները։