ԱԱ-27. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիային
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բասկետբոլի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականը Վիեննայում հյուրընկալվել էր Ավստրիային և պարտություն կրեց։
Խաղն ավարտվեց 106-91 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի ամերիկացի կենտրոնական Քրիս Ջոնսը, որը վաստակեց 30 միավոր:
Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Ալբանիայի թիմի հետ, հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Երևանի Մարզահամերգային համալիրում: