Պուտինը խոսել է միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով։ Նա հայտարարել է, թե ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում իրենց հատուկ գործողությանը. «Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է նա:
Պուտինը նաև խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների մասին. «Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, իսկ դա նշանակում է քաղաքակրթության ոչնչացում»:
Նա խոսել է միջազգային հարաբերությունների մասին՝ շեշտելով. «Առանց ինքնիշխան և ուժեղ Ռուսաստանի՝ որևէ կայուն աշխարհակարգ անհնար է»։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության բոլոր երկրների հետ՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր կոնտուրի ստեղծման շուրջ։