Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործընկերներին կոչ է արել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր եւ հրթիռներ տրամադրել մարտի 2-ի գիշերը Օդեսայի դեմ կատարված ռուսական գրոհից հետո, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, տեղեկացրել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով Զելենսկու Ֆեյսբուքին։
«Ռուսաստանը շարունակում է կռվել քաղաքացիական մարդկանց դեմ։ «Շահեդների» գիշերային գրոհ. Խարկով, Օդեսա, քաղաքներ Սումի մարզում։ Թշնամական դրոններից մեկն ընկել է Օդեսայի բնակելի տան վրա։ Քանդվել է 18 բնակարան։
Հայտնի է երկու զոհվածի մասին։ Ութ մարդ տուժել է, որոնց մեջ՝ մեկ երեխա։ Ցավակցություններս զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին։
Մեզ ավելի շատ ՀՕՊ համակարգեր են պետք գործընկերներից։ Պետք է ուժեղացնել ուկրաինական օդային վահանը, որպեսզի ավելացվի մեր մարդկանց պաշտպանությունը ռուսական ահաբեկությունից։ Ավելի շատ ՀՕՊ համակարգեր, ավելի շատ հրթիռներ ՀՕՊ-ի համար. սա այն է, ինչը կյանքեր է փրկում»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Օդեսայի դեմ անօդաչուի գրոհի մասին, ինչի հետեւանքով մասամբ քանդվել էր բնակելի շենք։