Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բյուջեի խոշոր դեֆիցիտի պատճառով Ուկրաինայում կարող են փակել առկա 19 նախարարություններից 5-ը։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Новое время» պարբերականը։ Տեղեկությունը փխացում է gazeta.ru-ն։
Պարբերականը, վկայակոչելով «Слуга народа» կուսակցության խորհրդարանական խմբակցության իր աղբյուրներին, նշում է, որ ուկրաինական կառավարությունն արդեն առաջիկա ամիսներին լուրջ կրճատումներ է սպասում: Ներկայումս գոյություն ունեցող 19 նախարարություններից միջոցների սղության պատճառով կարող են լուծարվել հինգը, առաջին հերթին՝ «սոցիալական»: Նրանց գործառույթները նախատեսվում է վերաբաշխել այլ գերատեսչությունների միջև, ինչպիսին է վարչապետի գրասենյակի կառավարմանը կից «կառավարության կենտրոնը»։
Պարբերականը նշում է, որ, չնայած շրջանառվող լուրերին, վարչապետ Դենիս Շմիգալին աշխատանքից հեռացնելու և նրան այլ թեկնածուով փոխարինելու հարց չկա, քանի որ նա գոհ է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից։ Մարտի 9-ին Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին ոչ պիտանի են ճանաչել զինվորական ծառայության համար։ Նույն օրը ծառայությունից ազատվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալան։