Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ոստիկանական ծառայություններն ուժեղացված ռեժիմի են անցել։ Այս մասին գրել է «Baza»-ն, նշելով, որ դա կապված է մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատան կողմից մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդագրության հրապարակման հետ։
«Մոսկվայի կենտրոնում և տրանսպորտի որոշ տեսակների վրա պարեկային խմբերի թիվն ավելացել է 2-2,5 անգամ, հերթապահության են ուղարկվել նաև քաղաքացիական հագուստով աշխատակիցներ:
Ընդ որում, պարեկային ծառայության կազմում պարտադիր պետք է լինի նաև կին։ Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ պետք է ստուգեն և կանայք, և տղամարդիկ»,- նշում է տելեգրամյան ալիքը։