ՆԱՏՕ-ում բարձրացվել է Շվեդիայի դրոշը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի դրոշը բարձրացվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կապված այդ երկրի՝ դաշինք մտնելու հետ։ Այս մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ մարտի 11-ին։
Այսպիսով, Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մարտի 7-ին ուժի մեջ է մտել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը։
«Երբ նախագահ Պուտինը երկու տարի առաջ սկսեց իր լիամասշտաբ ներխուժումը, նա ցանկանում էր, որ ՆԱՏՕ-ն ավելի փոքրանա, բայց չհաջողվեց։ ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի ուժեղ է դառնում», - ասել է Ստոլտենբերգը: