Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի սահմանապահ զորքերը գնդակոծել են Պակիստանի ռազմակայանները երկու երկրների սահմանին՝ ի պատասխան պակիստանյան ՌՕՈւ հարձակումների, հայտնել է Աֆղանստանի կառավարության (որը ձեւավորվել է «Թալիբան» արմատական շարժման կողմից) պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ինայաթուլա Խարազմին, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նախարարության ներկայացուցիչն իր թվիթերյան էջում նշել է. «Այսօր առավոտյան պակիստանյան ռազմական ինքնաթիռները նորից ներխուժել են Աֆղանստանի տարածք եւ ռմբակոծել բնակելի տներ: Ի պատասխան՝ սահմանապահ զորքերը գնդակոծել են պակիստանյան ռազմակայանները շփման գծում»:
Խարազմին ընդգծել է, որ թալիբները «պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիվ գործողության»։
հավելենք, որ մարտի 18-ի գիշերը Պակիստանի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Լաման եւ Պասա Մելա բնակավայրերին, որոնք գտնվում են երկու երկրների սահմանի մոտ։ Թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը տեղեկացրել է, որ զոհ էդարձել առնվազն ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։