Աֆղանստանի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում պայթյուն է որոտացել New Kabul Bank-ի մասնաճյուղում։ Այդ մասին հաղորդում է աֆղանստանյան TOLOnews պարբերականը։
Նշվում է, որ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։
Պայթյունի հետևանքով զոհերի թվի մասին տարբեր տեղեկություններ են ստացվում։ TOLOnews-ը հաղորդում է 3 զոհի և 12 վիրավորի մասին։
Իսկ իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով տեղի այլ լրատվամիջոցներ, հաղորդում է առնվազն 19 զոհի և ավելի քան 20 վիրավորի մասին։
Իր հերթին Hasht-e Subh թերթը, վկայակոչելով աղբյուրների, հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ երկրում վերահսկողություն հաստատած «Թալիբան» արմատական շարժման անդամները հավաքվել են բանկի մոտ՝ աշխատավարձ ստանալու։