Շնորհավորում ենք ընդերքի հետախույզներին` խիստ կարևորելով նրանց դերը մեր ընկերությունում, մաղթելով անձնական և մասնագիտական հաջողություններ. ԶՊՄԿ
Ապրիլի առաջին կիրակին երկրաբանների մասնագիտական տոնն է, իսկ հանքարդյունաբերությունը սկսվում է երկրաբանությունից:
Շնորհավորում ենք ԶՊՄԿ-ում աշխատող, մեր գործընկեր 30 երկրաբաններին և ոլորտի մասնագետներին, մաղթում հաջողություններ և նորանոր, հետաքրքիր բացահայտումներ:
Քաջարանի հանքավայրում երկրաբանական ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1933 թվականին, որոնց արդյունքում այն դասվել է հեռանկարային, վիթխարի պաշարներ ունեցող հանքավայրերի թվին:
Երկրաբանությունը մեր երկրում հեռանկարային և պահանջարկ ունեցող մասնագիտություններից է և այդպիսին կլինի այնքան ժամանակ, որքան կլինի հանքարդյունաբերությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ընդերքի հետախույզներին` խիստ կարևորելով նրանց դերը մեր ընկերությունում, մաղթելով անձնական և մասնագիտական հաջողություններ: