«Ինտերը» 120 միլիոնանոց ծրագիր ունի
Մինչմրցաշրջանային պատրաստության մեկնարկից առաջ Միլանի «Ինտերը» ցանկանում է կիսապաշտպանական ու հարձակման գոտիներն ուժեղացնել՝ գնելով 2-3 ֆուտբոլիստի:
Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ միլանյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմում տեսնել Ռոմելու Լուկակուին(«Ման. Յունայթեդ»), Էդին Ջեկոյին(«Ռոմա») ու Նիկոլո Բարելային(«Կալյարի»):
Միլանյան թիմը պատրաստ է այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերի համար 120 միլիոն եվրո հատկացնել: Նշենք, որ միայն Լուկակուի տրանսֆերը գնահատվում է մոտ 70 միլիոն եվրո: