Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան են կանչել
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան են կանչել՝ հաղորդում է TMZ-ը:
Հայցվոր Քեթրին Մայորգան ավելի վաղ Ռոնալդուի դեմ հայց էր ներկայացրել Լաս Վեգասի դատարանում: Այժմ նա դիմել է ԱՄՆ դաշնային դատարան: Գործը տեղափոխվել է այնտեղ:
Նշվում է, որ ֆուտբոլիստի իրավաբանները պատրաստ են 46-էջանոց փաստաթուղթ տրամադրել դատարանին, որպեսզի Մայորգայի ներկայացրած հայցը մերժվի:
Նախորդ տարվա աշնանը մոդելը մեղադրել էր Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության համար: Ըստ Մայորգայի՝ դա տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում:
2010 թվականին մոդելը լռության պայմանագիր էր ստորագրել՝ դրա դիմաց ստանալով 375 հազար դոլար: 2018 թվականին Մայորգան որոշեց նորից խոսել, որի արդյունքում գործը վերաբացվեց: