Сегодня: 27 Декабрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների բացառում։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պետք է վախենա ոչ թե խաղաղ իշխանափոխության հաջողությունից, այլ՝ դրա տապալումից։

Որն է այս շարժման միավորող ուժը

Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։

Տարբեր ընտրազանգվածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրվել, լինել սովորական մարդ։ Սրան իշխանությունը հակադրում է.

1. Բերետավորներ

2. Կեղծ իդեաներ՝ ռուսական պատվեր, արևմտյան պատվեր, նախկիններ և այլն։

Կարմիր բերետավոր իշխանությունը

Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթե նույնիսկ նա է հարձակվում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարության շենքին։ «Արյան գետերի» մոլուցքը այս իշխանության կենսափիլիսոփայությունն է, և հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երևանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նույն տրամաբանության մեջ են, ոչ մի տարբերություն։ Արյան գետը պետք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարվեց։

Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատվաբեր բան է։ Կան տասյակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարևոր գործեր, որոնց մի մասը պետական գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թե ոստիկանի գլուխը, որին այն հագցված է, այլ՝ իշխանության որակը, որի գլխին այդ կարմիրն արդեն ոչ թե պատվի արյուն է, այլ՝ իշխանություն պահելու միջոց։

Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչվում ենք։ Կա ուսուցողական պատմություն, թե ինչպես են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողություն խնդրում իրենց հասարակությունից՝ անասնական պահվածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։

Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հեղափոխություն

Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցության երթը Արևմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլն։ Երեկվանից աջակցության խոշոր արշավ սկսվեց Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանով մեկ։ Սա նշանակում է, որ իշխանության մյուս պաշտպանական մեխանիզմը նույնպես ջարդվում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնույթ, և հայկական աշխարհի զարթոնքը սկսվում է։ Վստահ եղեք՝ ևս մի կարճ փուլ և Հայաստանյան պրոցեսները ողջունելու են թե´ պաշտոնական Արևմուտքը, թե´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։

Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացվի կամ տապալվի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հավաքելու պրոցեսը նույնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտության շարժումը» հանրային քավարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գույքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակություն։ Ու թանկ գինն արդեն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պետք է անցնենք մաքրման դժվար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք՝ ինչպես ստացվեց այսպես։ Ու էդ հարցերը ուղղված չեն լինելու միայն այս իշխանությանը։ Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։ Ու մեր վերականգնումը պետք սկսվի արդարության սկզբունքի վրա։ Սա շատ կարևոր պահ է»։

 

Удобное «оружие», которое всегда под рукой у Пашиняна.... «Паст» Глава Дилижанской общины из ГД отчуждал земельные участки по цене значительно ниже, чем рыночной: «Паст» Армянские волонтёры среди добровольцев «Евразии», которые устраняют последствия аварии в Чёрном море Бенефициары программы «Рядом с тобой» в IDBank-е Беспрецедентный показатель: Новейшая оптоволоконная сеть «Team» уже доступна 350 000 семей Армении: «Паст» Как долго еще Никол Пашинян будет продолжать неадекватный дискурс ради сохранения власти? «Паст» Дания усилит оборону Гренландии после слов Трампа Неформальный саммит СНГ начался в курортном комплексе «Игора» В Военно-морской академии Грузии поздравили сотрудников с Новым годом открыткой флагом России В Военно-морской академии Грузии поздравили сотрудников с Новым годом открыткой флагом России Песков: Армения получает много дивидендов от членства в СНГ Лавров: о допускающих ядерную войну сценариях говорит только Запад ВТБ (Армения) поддержал концерт джазмена Левона Малхасяна Слушатели школы развития оборонных учреждений Минобороны Грузии посетили Армению Главы МО Турции и США обсудили вопросы безопасности Автогиганты Ford и General Motors пожертвуют по 1 млн. долларов вместе с автомобилями на инаугурацию Трампа В Сибири обнаружили почти полностью сохранившиеся останки детеныша мамонта Повсюду дым и выбиты стекла: во Владикавказе произошел взрыв в ТЦ ХАМАС все еще не предоставил список оставшихся в живых израильских заложников Названа страна, имеющая «сверхстарое» общество Новый глава МИД Сирии призвал Тегеран не сеять хаос в стране Idram в борьбе за продовольственную безопасность И снова манипуляции, фактические и содержательные фальсификации: «Паст» «Также из-за этого нас ненавидят, ничего человеческого не оставил»: «Паст» Человек, давший показания против Чалабяна, теперь обеспечивает «массовку» распространения тезисов власти: «Паст» Были против «лишних» выходных, но хотят... сократить 10 рабочих дней: «Паст» В Мексике после падения самолета погибли семь человек «Аякве»: Осуждаем поведение действующего в Армении режима в отношении сирийских армян Маск раскритиковал траты США на оборону Европы В Турции заявили, что внесут любой вклад в создание безопасной Сирии Обновленный центр продаж и обслуживания Ucom в «Ереван Молл» вновь открылся Трамп заявил, что Маск не сможет заменить его на посту главы государства На КПП «Верин Ларс» ждут почти 850 армянских грузовиков Экскурсия в Музей дружбы армянского и русского народов: о вкладе Валерия Брюсова в армянскую культуру Мэр Еревана: Запущен сайт единой билетной системы общественного транспорта В Китае разработали летающий автомобиль на 90% из углеродного волокна, способный преодолеть расстояние в 200 км США призвали своих граждан немедленно покинуть Белоруссию В Ванадзоре произошло возгорание на территории завода Советник Трампа заявил, что ВС США не должны присутствовать на территории Сирии «Город Гарри Поттера» решил ввести туристические пошлины из-за «ада на земле», который устроили ему посетители