Сегодня: 24 Ноябрь 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչ է բյուջեն, ինչպես են այն արդյունավետ կառավարում, խնայում և ապահովագրում ռիսկերը», - կարծիք է հայտնել միջազգային ծրագրերի փորձագետ, խորհրդատու, վերապատրաստման փորձագետ Րաֆֆի Օհաննեսիանը։

Ի՞նչ պետք է իմանալ ֆինանսների և դրանց արդյունավետ կառավարման մասին, ինչպե՞ս ճիշտ ներդրումներ կատարել ու ինչպե՞ս «շահող» դուրս գալ ճգնաժամային իրավիճակներում․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել «Ֆասթ Շիֆթ»-ի կողմից Fastexverse վիրտուալ տարածքում կազմակերպված «Ֆինանսական գրագիտություն» թեմայով առաջին վիրտուալ հանդիպմանը։

Ըստ Րաֆֆի Օհաննեսիանի՝ ֆինանսական գրագիտությունն սկսվում է կարիքներն ու ցանկությունները տարբերակելուց․ «Կարևոր է հասկանալ, թե մենք որքան եկամուտ ունենք, որքան ենք ծախսում և խնայում։ Եվ դա պետք է սովորեցնել երեխաներին փոքրուց»։ Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել։

Մասնագիտությամբ դիզայներ Արտավազդ Կլեկչյանը, ով հանդիպմանը հանդես է եկել որպես ազատ փորձագետ, նշել է, որ ժամանակ առ ժամանակ դժվար է հասկանալ առաջնային և երկրորդական ծախսերը։ ԵՊԲՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանն արձագանքել է․ «Մեր ներքին երեխան ուզում է, որ մենք իր համար լավ բան անենք, իհարկե դա կարևոր է անել, բայց նա նաև կարիք ունի, որ մենք հասուն կողմ ունենանք,  որի վրա ինքը կարողանա հենվել։ Իսկ այդ հասուն կողմ ունենալը ենթադրում է խելամիտ լինել և խնայողություն ունենալ, ինչն էլ ապահովագրության զգացողություն է տալիս»։

Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունն սկսում է ընտանիքից. պետք է և պարտադիր է երեխաների հետ խոսել ֆինանսներից․ «Բացի դպրոցից, ընտանիքը ևս անելիք ունի, օրինակ՝ երեխային տանը փոքրիկ աշխատանք անելու դիմաց սիմվոլիկ գումար կարելի է տալ, կամ եթե որևէ բան է ցանկանում՝ բյուջե տրամադրել, որ դու ունես այսքան գումար, որոշի՛ր, թե ինչ ես ուզում։  Երեխաների համար կարևոր է նաև հասկանալ, որ դա ընտրություն է, և այստեղ դու որոշ բան պետք է զոհաբերես», - ասել է Նունե Վարդանյանը։

Մեդիափորձագետ Մանե Բարեղամյանը, անդրադառնալով սոցհարթակներին, հայտնել է, որ ներկայում ուղերձներ են հնչում, թե  պետք չէ մտածել խնայելու մասին, այլ՝ կենտրոնանալ բյուջեն մեծացնելու վրա։ Հոգեբան Նունե Վարդանյանը համարում է, որ այդ ուղերձները տագնապ են հարուցում մարդկանց մտքում․ «Հասուն կյանքում դա չի աշխատում, բնականաբար մենք պետք է հավատանք, որ արժանի ենք շատ գումար աշխատել, բայց պետք է որոշակի բաներ անենք դրա համար»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ֆինանսները բաշխելիս պետք է առաջնորդվել ոսկե միջինով, զերծ մնալ իմպուլսիվ  ծախսերից և առաջնորդվել բյուջեն կառավարելու որևէ մեխանիզմից։ Բանախոսները զրուցել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունների և դրանց՝ ֆինանսական վարքի և գրագիտության վրա ազդեցության մասին։  

Հանդիպման տեսաձայնագրությունն ամբողջությամբ հնարավոր է դիտել «Ֆինանսական գրագիտության» մասին առաջին՝  վիրտուալ հանդիպումը հղումով։

Մամուլի ծառայություն

Fast Shift 

Էլ․ փոստ՝ [email protected]  

Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст» Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст» В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст» Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст» Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советов Ожидать эскалации нужно всегда: Алексей Анпилогов Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепита МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами Бельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан Фидан Армянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащих Россия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частью Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации В Армении сократят помощь для арцахских беженцев Армянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине Крыма Ованес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному бою Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лиц Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст» «В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. Пономаренко НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и Ираном Арпине Саркисян будет назначена главой МВД РА ЕС направит в Грузию "политическую миссию" Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах ЧЕ: Результаты армянских шахматистов Программа «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024 Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram Бесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBank В Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике